Դեղաբույսեր
Ամեն ինչ գերչակի մասին
Գերչակի յուղն օժտված է բուժիչ բազմաթիվ հատկանիշներով: Բուսական այս դեղամիջոցի հանդեպ, սակայն, մարդկանց վերաբերմունքը փոքր-ինչ քամահրական է: Շատերը դա բացատրում են գերչակի յուրահատուկ համով:
Առհասարակ, գերչակի յուղը ոչ թանկարժեք բուսական դեղամիջոց է` բավական երկար պահպանման ժամկետով, որը կարելի է գտնել ցանկացած դեղատանը: Այն ստանում են գենեգերչակի կամ տզկանեփի սերմերից: Դեղատներում կարելի է հանդիպել նաեւ «գենեգերչակի յուղ» անվանումով: Այն պետք է պահել փոքր-ինչ սառը ու մութ վայրում` փակ վիճակում:
Գերչակի օգտագործման պատմությունը, կարելի է ասել, մեզ է հասել դեռեւս Հին Եգիպտոսից` մ.թ.ա. 3000 տարի առաջ. հնէաբանական հետազոտությունների ժամանակ հայտնաբերվել են գերչակի սերմերի մնացորդներ: Եգիպտոսում այն բազմաթիվ քսուքների պատրաստման համար հիմք է հանդիսացել: Այն հաճախ օգտագործվում էր նաեւ կրոնական ծիսակատարությունների ժամանակ:
Աֆրիկայում գերչակի ձեթը օգտագործվել է կաշվի ու կաշվե իրերի մշակման համար:
Այս բույսի մասին նույնիսկ նշվում է Աստվածաշնչում:
Գերչակն արագ տարածվեց Հնդկաստանում, եւ սկսեցին օգտագործել կոսմետոլոգիական, բժշկական նպատակներով, ինչպես նաեւ` այն լույսի աղբյուր էր ծառայում: Հետագայում գերչակը սկսեց տարածվել գաղութների շնորհիվ:
Ռուսաստանում գերչակի մասին իմացան 19-րդ դարում եւ մինչ օրս ներկրում են Հնդկաստանից կամ Չինաստանից:
Գերչակի յուղն օժտված է փափկեցնող, սպիտակեցնող ու հանգստացնող հատկություններով: Շատերը գիտեն գերչակի յուղի թուլացնող հատկությունների մասին: Բայց սրանով չեն սահմանափակվում նրա բուժական հատկությունները: Այն լայն գործածություն ունի ինչպես դեղագործության, այնպես էլ ժողովրդական բժշկության մեջ:
Գերչակի յուղը նպաստում է մաշկային ծածկի վերականգնմանը` ապաքինելով վերքերը, այրվածքների հետեւանքով առաջացած փոքրիկ խոցերը: Այն փափկեցնում է մաշկը: Գերչակը շատ լավ օգնում է գորտնուկների, պապիլոմաների դեպքում, ինչպես նաեւ դրանով կարելի է պիգմենտային բծերը բուժել: Օրինակ` մի կին 1 ամսվա ընթացքում ազատվել է դեմքի վրայի գորտնուկից ` օրը 3 անգամ 10-20 րոպե տեւողությամբ գերչակի յուղի կոմպրես դնելով: 2,5-3 ամսվա ընթացքում բուժվել է պարանոցի վրայի պապիլոման:
Գերչակի յուղը փորձված ու շատ օգտակար միջոց է ոտնաթաթի ճաքերի ու կոշտուկների համար: Դրա համար ընդամենը անհրաժեշտ է քնելուց առաջ ոտքերին գերչակի յուղ քսել` մոտ 30 րոպե մերսելով, ապա սովորական բամբակե գուլպա հագնել: 1 ամսվա ընթացքում կոշտուկները անհետանում են, իսկ ոտնաթաթի մաշկը դառնում է փափուկ: Բացի այդ, այս պրոցեդուրան հանգստացնում է ոտքերն ու նպաստում հանգիստ քնելուն:
Դեռ հնուց եկած, գերչակի յուղը բժշկության մեջ գործածվել է որպես թուլացնող միջոց: Այն գրգռում է հաստ եւ բարակ աղիների ռեցեպտորները` ակտիվացնելով աղիների աշխատանքը: Արդյունքը կարող է զգացվել այն ընդունելուց 5-6 ժամ հետո: Ինչպես նաեւ կարող է առաջացնել արգանդի մկանների ռեֆլեկտոր կրճատում: Թուլացնելու նպատակով երեխաներին տրվում է 5-15 գրամ, իսկ մեծերին` 15-30 գրամ:
Գերչակի յուղը կարելի է ընդունել նաեւ կապսուլաներով: Նկատենք, սակայն, որ գերչակի յուղը ոչ թե բուժում է փորկապությունը, այլ չեզոքացնում է այն: Այդ պատճառով այն մարդկանց, ովքեր քրոնիկական բնույթի խնդիրներ ունեն, խորհուրդ չի տրվում գերչակի յուղ օգտագործել: Նաեւ խորհուրդ չի տրվում գերչակ օգտագործել այն ժամանակ, եթե քիմիական թունավորում է տեղի ունեցել: Խստիվ արգելվում է այն օգտագործել հղիության ընթացքում:
Մաշկին կպած տիզերից առաջացած վերքերից եւս կարելի է ազատվել գերչակի յուղի միջոցով: Այն միանգամից ապաքինում է: Ուշադրություն. տզի կծելու դեպքում անպայման պետք է դիմել բժշկի, քանի որ տիզը կարող է մահացու վտանգավոր հիվանդության` էնցեֆալիտի տարածող լինել:
Գերչակի ձեթը հիանալի միջոց է գերհոգնած ու կարմրած աչքերի դեպքում, իհարկե, եթե այլ խնդիրների հետեւանքով չեն կարմրել աչքերը` արյան ճնշում եւ այլն: Անհրաժեշտ է պարզապես քնելուց առաջ յուրաքանչյուր աչքի մեջ մեկ կաթիլ յուղ կաթեցնել:
Գերչակի յուղն ընդունված է նաեւ օգտագործել ժողովրդական բժշկության մեջ` մրսածության հետեւանքով առաջացած հիվանդությունները բուժելու համար: Անհրաժեշտ է 2 ճաշի գդալի չափով գերչակի յուղը տաքացնել եւ ավելացնել 1 ճաշի գդալ սկիպիդար: Տաք խառնուրդով պետք է շփել հատկապես կրծքամասը եւ փաթաթելով տաք շորով` պառկել անկողնում: Այն նաեւ շատ լավ արդյունք կարող է տալ թութքի բուժման ժամանակ: Պարզապես գիշերը (մինչեւ առավոտ) կարելի է թանզիֆի կտորը թրջել յուղի մեջ ու դնել հետանցքի վրա: Ներքին թութքի դեպքում կարելի է գերչակի յուղ օգտագործել, սակայն կապսուլաներով:
Գերչակի յուղը կարելի է քսել նորածնի պորտին` շուտ վերականգնվելու համար: Երիտասարդ մայրերին խորհուրդ է տրվում գերչակի յուղը քսել պտուկներին՝ ավելի լավ կաթնարտադրության համար:
Հավանաբար շատերը գիտեն, թե գերչակի յուղը որքան օգտակար է մազերի համար: Եթե մազերի արմատները (սկզբում՝ շաբաթը 2 անգամ, իսկ հետո՝ 1 անգամ) գերչակի յուղով մերսենք, կհամոզվենք, թե ինչպիսի դրական ազդեցություն է այն ունենում մազերի վրա: Ի դեպ, բուսաբույժները խորհուրդ են տալիս մազերին քսել ոչ թե մաքուր ձեթը, այլ օղու հետ խառնուրդը` 2:1 համադրությամբ: Գերչակի յուղը շատ օգտակար է նաեւ հոնքերի ու թարթիչների համար: Կարելի է պարզապես շաբաթը մի քանի անգամ երեկոյան քնելուց առաջ այն քսել հոնքերին:
10.06.2010 Մեդ-Պրակտիկ
22.03.2015
Հարգելի Julia, դեղատներում վաճառվում է խմելու համար նախատեսված գերչակի յուղ, որն իր հետ ունի չափիչ բաժակ, մեկ անգամ օգտագործելու բաժինը հենց բաժակի չափն է: Ինչ վերաբերում է մազերի համար օգտագործելուն, ապա հարկավոր է երկու բաժին յուղին խառնել մեկ բաժին օղի: Այսինքն, եթե վերցնում եք 30 մլ գերչակի յուղ, հարկավոր է խառնել 15մլ օղի:
Julia
21.03.2015
Քրիստ
23.02.2013
Կարդացեք նաև
Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...
12.05.2021
Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...
16.02.2021
Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...
12.02.2021
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
29.01.2021
Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
21.01.2021
Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...
12.01.2021
Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...
05.03.2018
Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...
22.02.2018
Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...
16.02.2018
Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...
16.02.2018
Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
29.01.2018
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY6By5E5' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ